Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՄԱՐԶԻ ՊԵՏԵՐ` ՀԱՎՍԱ՜Ր, ԶԳԱ՛ՍՏ

ՄԱՐԶԻ ՊԵՏԵՐ` ՀԱՎՍԱ՜Ր, ԶԳԱ՛ՍՏ
18.11.2011 | 00:00

Նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ Գալուստ Գրիգորիչը հարգարժան ներկաներին, իսկ իրականում Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Իջևանի մի քանի ամսական ՀՀԿ-ական քաղաքապետի գործերն այնքան էլ լավ չեն, և նա կարող է չընտրվել: Սերժ Սարգսյանն իրեն հատուկ օլիմպիական հանդարտությամբ հարցրել է` բա մարզպետն էնտեղ ի՞նչ բանի է: Ասե՜նք` ինչ բանի է. նա երբեմնի ԱԺ պատգամավոր Արծրուն Ղալումյանի խնամին է, իսկ նորընտիր ոչ ՀՀԿ-ական իջևանյան քաղաքապետն էլ նրա «դվոյուրոդնի» («երկրորդակա՞ն», թե՞ երկրորդ պորտի) եղբայրն է: Բա հիմա իմաստ ունի՞ էս խնամի-բարեկամ երկրում հարցնել, թե մարզպետն ինչ բանի է «էնտեղ» 13 (տասներե՜ք) տարի:
Դե, քանի որ մարզպետն իր «գործին» է եղել, Սերժ Սարգսյանն էլ` իր (նա ասել է` պետք է պատասխանատվություն կրի մարզպետը սույն պահվածքի համար, ու քանի դեռ գրում ենք նյութը, ՀՀԿ ԳՄ նոր նիստը տեղի չի ունեցել), կանչել է Ղուլարյանին ու ասել` «ժամն է արդեն իրիկնահացի»: Մանավանդ որ իջևանյան պասաժը, ըստ մարզեցիների, մարզպետի միակ «խաղն ու պասաժը» չի եղել: Իջևանի նախկին քաղաքապետի էլ: Ասել է` այդ ընտրություններով ՀՀԿ-ն մի քանի նապաստակ «էնիք» արեց` թե՛ արդար ընտրությունների, թե՛ կոալիցիոն գործընկերոջն անհրաժեշտ քարտ-բլանշի, թե «մաքրություններ» կատարելու առումով:
Փաթեթով:
Այսպիսով, մինչ գործարարությունը կանջատվի պետությունից և իշխանությունից, միջանկյալ քայլով մարզպետական ինստիտուտը կենթարկվի փոխակերպման: Կուլտուրական ասած` տրանսֆորմացիայի:
Հիմա արդեն հարցնում եք` էդ ո՞նց: Մանավանդ որ, ոնց նայում ենք, գեներալիզացիա է տեղի ունենում մարզպետաց մարզպետների «մոտ»: Որովհետև, ըստ մեր ունեցած տեղեկությունների` Արմեն Ղուլարյանի տեղը Տավուշի մարզպետի պաշտոնում Գագիկ Մելիքյանի և գեներալ Արշալույս Փայտյանի թեկնածություններն են դիտարկվում (Փայտյանն օրերս եղել է Սերժ Սարգսյանի մոտ, «խնդրո առնչությամբ» խոսք չի եղել, բայց դե… մինչ նյութը պրծնենք, երևի «կանկրետիզացիա կիլի»):
Ըստ նույն աղբյուրների` գեներալ Հայկ Հարությունյանին տանում են Գեղարքունիքի-Կոտայքի կողմերը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` Արարատի մարզպետ: Ասում եք` էդ ի՞նչ բացառություն է, սույն երիտասարդը գեներալ չէ: Նախ, պարոնայք, բացառությունն օրինաչափության հաստատումն է, հետո էլ` ինքը չի, գեներալ Մանվելն է գեներալ:
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետին, ապա ռեսպոնդենտները արձանագրում են երկու կարծիք. մեկը, որ «ցար ի բոգ» Սուրեն Խաչատրյանը կմնա, որովհետև «տիկին բիզնեսն» ու նա կհաշտվեն զմիմյանս, համ էլ, որ վերջինս «տիրապետում» է մարզին, երկրորդ շարք ռեսպոնդենտներն ասում են, որ Սյունիքի մարզպետ կդառնա կա՛մ Կամո Աղաջանյանը (այո՜, ռեզերվի գեներալ), կա՛մ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, տեղացի (Տեղ գյուղից, Սարգսյանների համերկրացի) Վարդան Ավետիսյանը («զվանին գյուդում չընք»): Հարցնում եք` «սհենց հո՞ւնց կիլի»: «Կի՛լի»: Զի տեղի է ունենում երկու կամ եռաշերտ գործընթաց: Եվ պարոն «Յուրոփը» հաստատ չի տարակուսի գեներալների սույն առատությունից` հայոց բազմաչարչար «հողին վրա»:
Այն է` մի կողմից տեղի է ունենում բանակի ռեզերվի բեռնաթափում, որպեսզի այնտեղ ևս լճացում չլինի, մյուս կողմից` գեներալիտետը քաղաքացիականացվում է: Երրորդ կողմից` հազար տարվա «քյարթու» մարզպետների ինստիտուտն է թարմացվում, կուլտուրական ասած` մոնոլիտացվում: ՈՒ թե ուզում եք նաև լավատես լինենք` տեղերում «ուժեղ» բռունցքներ են հայտնվում:
«Հալբաթ»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ